Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ խոսնակ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


«Նախարարը մասնակցում է նիստին, առանձին հանդիպում չի նախատեսվում»,- ասաց նա։


Հիշեցնենք՝ այսօր հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նույնպես մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։