Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

 Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:


Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):


Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում: