Առաջիկա օրերին եղանակը կփոխվի. սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ 


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։