Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես հայտնի է, Վազգեն
(Բագրատ) Գալստանյանը աջակիցների հետ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ակցիա է
իրականացնում:
Ըստ
մեր տեղեկությունների՝ ակցիային մասնակցել են մոտ 150-200 աջակից, սակայն Գլխավոր դատախազին 20 րոպե ժամանակ տալուց
հետո մոտ 50 ակտիվիստ հեռացել է։
Նշենք,
որ մի պահ դատախազության դիմաց իրավիճակը լարվեց, աջակիցները սադրում էին
ոստիկաններին: Նրանք փորձեցին խրտվիլակ մոտեցնել դատախազության շենքի դիմաց, ինչը
ոստիկանները նրանց թույլ չտվեցին: