Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նրանք Դիժոն քաղաքում մասնակցելու են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին: