Մարդիկ կտեսնեն՝ տրանսպորտի գնի փոփոխությունն իրենց բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա. քաղաքապետ

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։


«Տրանսպորտի գինը ֆիքսված է երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա։