Աստանան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները ասել է, որ Աստանան պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար կրկին հարթակ առաջարկել։


«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,-ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: