Շիրակի թեմի առաջնորդ Միքայել
արքեպիսկոպոս Աջապահյանը հերթական հարցազրույցն է տվել և անդրադարձել իր վերջին
բավականին աղմկահարույց հայտարարությանը։ Վերջինս նշել է, որ ինքը ոչ թե պահանջում
է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հեռանան
քաղաքականությունից, այլ եթե իրենք չեն հեռանում, ուրեմն չեն կարող ասել, որ հայրենիքի
փրկությունը առաջնահերթություն է։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության
նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
«Եկեղեցու սպասվորների որոշակի
մասը կյանքի հավասարակշռությունը պահպանելու համար որոշակի բարձիկներ է ստեղծում։ Էս
էլ էն բարձիկներից մեկն է՝ կշեռքի նժարը թեքվեց, ինքը թեքվեց, անցավ։ Տեսավ, որ Գալստանյանը
փուռը գնաց, ինքը ձերբազատվեց այն մարդուց, որին գողապետությունը փուռը տվեց՝ կաթողիկոսի
գլխավորությամբ։ Որովհետև ուզածներն ի՞նչ էր, իշխանափոխությո՞ւն։ Սրանք գիտեն իշխանափոխությունը
«տեր հայր» երգել է այստեղ-այնտեղ ու պրծավ։ Ծլկում է։ Դրա համար էլ ես իրեն մի առիթով
ասել եմ՝ «աջաբսանդալյան»։ Ամեն ինչ աջաբսանդալ է սարքում, որպեսզի ինքը մնա»,-ասաց
Լևոն Շիրնյանը։
Նա նշեց, որ սրանց մոտ վատթարագույն
մի բան կա, հայության մեջ մի հսկա շերտ կա, որի համար պետականությունը խորթ բան է,
սրանք ոչ միայն պետականությունը չեն ընդունում, այլ նաև օրգանական իմաստով ատում են։
Վերջինիս խոսքով՝ իհարկե պետականությունը
ծանրություն է, պարտականություն է որևէ ժողովրդի համար, բայց պետականությունը վեհություն
է, նաև անվտանգություն է և այլն։
«Սրանք ցարի ծառաներն են, դրա
համար են այսպես վերաբերվում մեր պետականությանը, մեր իշխանությանը։ Այսօր մեկը լինի,
վաղը՝ մյուսը, իրենք այդպես են վերաբերվում»,- հավելեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան