Վթար Արենի գյուղի մոտակայքում. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:43-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։


 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի՝ ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

 


Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։