Շարիմանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:


 

«Մասնավորապես, Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:


 

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: