Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկ դեռ չի ներկայացրել։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել»,- հայտնեց Բադալյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է օգոստոսի վերջին ՀՀ-ի կողմից Ադրբեջանին փոխանցված պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությանը։