Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ 


Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար: 


Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը: 


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին: