Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել լկտի պահվածքի համար․ ԱԺ նախագահի խոսնակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։


Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք։