Ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին մի քանի հարցեր առաջացրին․ Ղազարյան

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին։


Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց `ինչ տարածքով է անկախացել Հայաստանը։Եվ ինքն էլ պատասխանեց `Անկախության Հռչակագրի, հետևաբար Ղարաբաղի հետ `եզրակացնեց Օրբելյանը։


Մի քանի հարցրեր առաջացան։


1․Եթե Հռչակագիրը Սահմանադրության մաս է և մենք անկախացել ենք այդպես ,ինչի մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը , Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։ Հայաստանի տարածքի ՞՞՞՞

Դա պետական դավաճանություն է


2․ Ինչու Ղարաբաղի բնակչությունը ,որ ըստ Օրբելյանի Հայաստանի քաղաքացիներ են ,երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների


3․Ղարաբաղի իշխանությունները , դուրս է գալիս ,սեպարատիստներ են եղել,որ չնայած Ղարաբաղի Հայաստանի մաս լինելուն ` իրենց անկախ են հռչակել։


4․ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ուր է Ղարաբաղը։Ինչու եք հակասահմանադրական օրենքներ ընդունել


5․ինչու է Անկախության հանրաքվեն անցել բացառապես ՀԽՍՀ սահմաններում՞՞՞՞


6․Փաստորեն ըստ Օրբելյանի ,Ալիևը ճիշտ է ,որ մեր Սահամադրությամբ իրենից հող ենք ուզում՞՞՞


Ու գիտեք , ապշեցուցիչ էր ,որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։


Երնեկ ձեզ)