Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր գաղափարակից ընկերների հետ հիմնադրում է «Արդար Հայաստան» կուսակցությունը։
«Հարգելի՛ բարեկամներ, Վաղը՝ փետրվարի 20-ին, ինձ համար ամենապատասխանատու ու ճակատագրական օրերից մեկն է: Շուրջ երկու տարվա քննարկումների, բանավեճերի, վերլուծությունների և հետևությունների արդյունքում իմ գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրելու ենք «Արդար Հայաստան» կուսակցությունը:
Կուսակցության բոլոր հիմնադիրներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ Ժամը 11:00-ին լինել տեղում՝ Հասցե՝ Ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց, 15 շենք «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 2-րդ հարկ:
հավասարակշռված, հաստատուն ու վճռական քայլերով շարժվում ենք առաջ:
Միացի՛ր «Արդար Հայաստան» կառուցելու արժանապատիվ գործընթացին»։