Ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի. Փաշինյանը որոշում է ստորագրել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել Արամ Ջիվանյանը։ 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,– ասված է փաստաթղթում:


Հայտնելով նշանակման մասին, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր էջում է, որ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ:



Հիշեցնենք , որ կոմիտեի նախորդ նախագահ Արտյոմ Մեհրաբյանը պաշտոնից ազատվել էր հուլիսի 1-ին։