«1300 հոգանոց գյուղ է, մանկապարտեզ չունենք»․ Վարչապետը Մարալիկում է

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարալիկում:


«Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել:


Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: