Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ. Ալեն Սիմոնյան. «Ազատություն»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարել է՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։


«Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», - ասել է նա։


ԱԺ նախագահը վերահաստատել է՝ Հայաստանն առաջ է գնում իր խաղաղության հաստատման օրակարգով, նաև անդրադարձավ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ չկայացած հանդիպմանը և այլ հարցերի։