Էլինա Ավանեսյանը նորից առաջադիմել է WTA դասակարգման աղյուսակում

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:


Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 45-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։


Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան գլխավորել է դասակարգմանը թարմացված աղյուսակը՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։


Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ  Կորի Գաուֆը։


Աղբյուր  ArmSport.am