Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շաանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակիչում են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում  Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարեն ոսկե մեդալի համար:


Խաչատրյանը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող Գեորգիոս Բարբանոսին: Խաչատրյաանը ոսկե մեդալը կվիճարկի վրացի Գեորգի Չխկվաձեի հետ:


Խլոյանը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթալիևի դեմ և 3-3 հաշիվը գրանցեց: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ հաղթեց և եզրափակիչում կգոտեմարտի 


Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էր Օլիմպիակաան խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:


Սուրեն Աղաջանյանն (60 կգ) ու Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) ևս կշարունակեն մեդալային պայքարը: Նրանց հաղթած ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հոկտեմբերի 22-ին սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն, հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար: