Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:


Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: 


Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը, որին կմասնակցեն ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ: