Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։ Այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչներից է, նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնել բարդ պայմաններում։ Նա Ալեքսանդր Կարելինի, Կամանդար Մաջիդովի ու ձեր խոնարհ ծառայի հետ միասին հաղթել է 1988թ․ Սեուլի Օլիմպիական խաղերում։ Նա կլինի ՌԸՖ-ի համակարգում հորհրդատուի, խորհրդականի ու մեր ընկերոջ կարգավիճակում, դա միանշանակ է»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է Tass.ru-ն։
Հիշեցնենք, որ 60-ամյա Լևոն Ջուլֆալակյանը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։