ՀՀ վարչապետը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ 


Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդել, միայն նշվում է, որ Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել և զրուցել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։