ՏՏ ոլորտի համար առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարվա համար․ ԲՏԱ նախարար

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։


«Առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարվա համար, մինչև 2032թ․»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նրա՝ պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկվում։