Միջազգային քրեական դատարանը Մոնղոլիայի գործը քննարկման է հանձնել Հռոմի ստատուտի անդամ երկրներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկիր այցի ընթացքում կալանավորելուց և դատարանին հանձնելուց հրաժարվելու պատճառով։
«Մոնղոլիան, չկալանավորելով պարոն Պուտինին, երբ նա գտնվել է իր տարածքում,
և նրան չհանձնելով դատարանին, չի կատարել դատարանի հետ համագործակցելու խնդրանքը,
ինչը հակասում է Հռոմի ստատուտի դրույթներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Պուտինը Ուլան-Բատոր էր ժամանել սեպտեմբերի 2-3-ին:
Մոնղոլիան օրդերի հիման վրա կալանքից
հրաժարումը բացատրել է չեզոք կարգավիճակով և հարևան երկրներից տնտեսական
կախվածության բարձր աստիճանով: Ուկրաինան քննադատել է կալանավորելուց Մոնղոլիայի
հրաժարումը և դա համարել լուրջ հարված միջազգային քրեական իրավունքի համակարգին։