Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հիմնանորոգումից հետո հանդիսավոր արարողությամբ ազդարարվեց Երևանի Մերգելյանի այգու պաշտոնական բացումը։
Հիմնանորոգված պուրակի մուտքը ներկայում զարդարում է քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնցիների պարը» արձանախումբը։ Պուրակում սալապատված ճեմուղիներին հարակից հատվածներում ստեղծվել են կանաչապատ տարածքներ՝ մշտադալար թփերով ու նոր ծառատեսակներով։ Բացի այդ, կառուցվել են ամֆիթատրոն, մանկական խաղահրապարակ, զրուցարան, լուսային շատրվաններ և այլն։