«Մերսեդս»-ը բախվել է բենզատար բեռնատարին, ապա՝ կայանված 5 «Նիսսան»-ներին

Հոկտեմբերի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol» ընկերության դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Nissan Tiida»-ն, «Nissan Bluebird»-ը, «Nissan Altima»-ն, «Nissan Tiida»-ն «Nissan X-Trail»-ը և բենզատար բեռնատարը:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, որը  բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա մյուս ավտոմեքենաներին:


Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված: