Լոռիում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։