Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք օրեր առաջ դրսևորվել են նաև ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության:


Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ 


«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խախտմանն ուղղված գործունեությունը, որն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով», - գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1203403