Խոշոր վթար Երևանում. 5 մեքենա է վնասվել, վարորդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

 Այսօր Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


Ըստ կայքի` ժամը 17:10-ի սահմաններում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:


«Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է։ Վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը պարզվում է։


Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված: