Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։


«Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը «X»-ի իր միկրոբլոգում։


Նախօրեին ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ Ներքին Հանդ գյուղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դժգոհությունն էր առաջացրել։ Այցից նաև կադրեր էին հրապարակել՝ նշելով, թե այնտեղ, իբր, «ֆրանսիական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են տեղակայվում»։