Goal.com-ը յուրաքանչյուր ամիս թարմացնում է առաջիկա «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը:
2024-25 մրցաշրջանի մեկնարկային 2,5 ամիսների արդյունքով մրցանակի գլխավոր ֆավորիտ է համարվում «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը մրցաշրջանի 14 խաղում դարձել է 17 գոլի ու 2 ասիստի հեղինակ:
Լավագույն եռյակում են նաև Լևանդովսկիի թիմակից Լամին Յամալը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը:
Հոկտեմբերի 30-ի դրությամբ «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուները.
15. Ջամալ Մուսիալա («Բավարիա»)
14. Մայքլ Օլիսե («Բավարիա»)
13. Կրիստիան Պուլիշիչ («Միլան»)
12. Քոուլ Պալմեր («Չելսի»)
11. Ֆլորիան Վիրց («Բայեր»)
10. Բուկայո Սակա («Արսենալ»)
9. Պեդրի («Բարսելոնա»)
8. Կիլիան Մբապե («Ռեալ»)
7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
6. Հարի Քեյն («Բավարիա»)
5. Ռաֆինյա («Բարսելոնա»)
4. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
3. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
2. Լամին Յամալ («Բարսելոնա»)
1. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)