Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց փոխչեմպիոն «Նոային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
«Նոայից» աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։ «Ուրարտուի» գոլը խփեց ռուսաստանցի ռուսաստանցի հարձակվող Իվան Իգնատեւը։
«Ուրարտուն» (13 խաղ) 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոան» (10 խաղ) չորրորդն է՝ 22 միավոր։
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Նոա» - «Ուրարտու»՝ 2:1
Իմրան Ուլադ Օմար, 23, Գոնսալո Գրեգորիո, 73 - Իվան Իգնատեւ, 45+9