Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին
2022թ. մարդահամարի
հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը
2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 067.4 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 976.0 հազ.մարդ և գյուղականը՝ 1 091.4 հազ.
մարդ:Այս
մասին civic.am-ը տեղեկացավ
Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին» հրապարակումից։
2024թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների
հարաբերակցությունը, կազմել է 130.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված
148.7%-ի համեմատ: 2024թ. հունվար-սեպտեմբերին նորածինների սեռերի հարաբերակցության
գործակիցը կազմել է 110.1 տղա՝ 100 աղջկա հաշվով, 2023թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված
110.5-ի համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ-ում ծնվել է 24 997 մարդ (մեռելածիններ՝ 340), մահացել է 19 100 մարդ, բնական
հավելաճը կազմել է 5 897 մարդ։ Մասնավորապես
մայրաքաղաքում ծնվել է 7 272, մահացել
է 6 389 մարդ։