Ինչով են պայմանավորված Telcell Wallet-ի խափանումները․ ընկերությունը հայտարարություն է տարածել

Telcell-ը հաղորդագրություն է տարածել Telcell Wallet-ի խափանումների առնչությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է:


«Հարգելի քաղաքացիներ


Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ  գործընկերների համակարգերի խափանումներով։ 


Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։