Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 7-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել իրավապահները: