Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ–ում նախատեսվում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13–33 տարեկանը։ «Երիտասարդության քաղաքականության մասին» նոր օրենքի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ խոսքով` նոր օրինագծով կսահմանվի պետական քաղաքականության առաջնահերթությունները, և այն շրջանակային փաստաթուղթ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար։
«Այս օրինագիծը միտված է լինելու երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, հիմնախնդիրների լուծմանն ու դրանց շուրջ քննարկումների ծավալմանը»,– նշեց նախարարը։