Արաբկիր վարչական շրջանում 156 գովազդային վահանակ ամբողջությամբ հեռացվել է

Արաբկիր վարչական շրջանում հեռացվում են սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները։ 


Մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակ ամբողջությամբ հեռացվել է։
2578 արտաքին գովազդային միջոցներից ապամոնտաժվել է 1789-ը։


2024 թվականի ընթացքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն է տրամադրվել 448 տնտեսվարողի, տեղադրվել է 388-ը: