44-օրյա պատերազմում զոհված 39 ոստիկանի հիշատակի օրն է. նախարարը հարգանքի տուրք է մատուցել

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։ 


Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։


Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։


44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, զոհվել են ոստիկանության զորքերի 39 ծառայողներ։