«Նախագծի նպատակն է
սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրություն, որը
կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս
փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և
միասնականություն»: Այս մասին ասաց Ազգային
ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու իր առաջարկին՝
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Ղազարյանը նշեց,
որ նախագծում
առանձնահատուկ կարևորություն են տվել օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն
օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի
սահմանափակումները. «Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես
հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի
պաշտոնական տարբերակին»։
Ղազարյանը հավելեց, որ նպատակահարմար
են համարել այս ամենով ավարտել օրհներգի մասին խոսակցությունները. «Օրհներգը պահպանվելու
է, կլինի նաև կրճատված տարբերակը։ Արտառոց ոչինչ չի լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան