Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 4 տուժածներից մեկը 7 տարեկան է

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և Isuzu մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է: