Արարատի մարզում ավտոմեքենան բախվել է ընկուզենուն, ապա տան պատին. կա 4 տուժած

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Նշվում է, որ այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Մեքենան բախվել է հաստաբուն ընկուզենուն, ապա Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող տան պատին։


«Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն»,-հայտնում է կայքը։


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզվում է։