Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրթությանը վերաբերող հարցեր է քննարկել:
«Կրթվենք, ապա նոր կրթենք: Նոր հմտություններ յուրացնեք: Ճանաչենք մեզ: Ճանաչենք մյուսներին:
Գիտելիքն ու կրթվելը դարձնենք նորաձեւ:
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, եւ կրթվելը մեր կյանքում նոր տրենդ դարձնելու գաղափարը պաշտպանելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը: