Այսօր և առաջիկա երեք օրերին տեղումներ չեն սպասվում. Եղանակը Հայաստանում

Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։


Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14–ի, իսկ գիշերը` 0-ից -2 աստիճանի սահմաններում։