Կրակոցներ Արարատի մարզում. կա 2 զոհ

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում, կա 2 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


Նշվում է, որ նոյեմբերի 8–ին` ժամը 22։20-ի սահմաններում, հրազենային վիրավորումով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացու դի։


Ահազանգով կրակոցների վայր մեկնած իրավապահները տեղում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։


Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։



Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։