Երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․


«Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը:


Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։


Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից»։