44-օրյայի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան, ողջ ծավալով կհրապարակվի․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, բացահայտումներ կան, ողջ ծավալով կհրապարակվ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Ա․ Քոչարյանը հայտնել է, որ դեկտեմբերին զեկույցը կներկայացվի փորձաքննության՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ. «Զեկույցն, ընդհանուր առմամբ, իր հատորներով և էջերով շատ մեծ է․ միայն տեսագրությունների վերծանումները հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասել է նա։


«Զեկույցի ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը»,- ասել է Քոչարյանը՝ պնդելով․ «Ազգային ժողովի լիագումար ինստիտուտում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»: