ՔՊ-ն խմբակցության նիստ է անցկացրել. որոշվել են ԲԴԽ և Հաշվեքննիչ պալատի անդամության թեկնածուները

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: 


Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


«Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում»,- նշել է ՔՊ խմբակցության ղեկավարը: