Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հեռախոսազրույցին։ «Ջերմ զրույց ունեցա իմ նոր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ: Ես գնահատում եմ նրա ճեպազրույցը իր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկեցինք մեր երկկողմ համագործակցությունը: Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը»: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։