Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության կողմից հրավիրված՝ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանը:
«Ազգային Ժողովում ընդդիմությունը, սովորության համաձայն, զբաղված է հայտնի կենդանուն սիրելով։
Առաջարկում են հայտարարություն ընդունել, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։ Նույնիսկ 10, 20, 50 ... 60 և ավել նմանատիպ հայտարարություն ընդունելու դեպքում գործնականում դա որևէ բան չի փոխի։ Ադրբեջանում չեն պատրաստվում ազատ արձակել ռազմագերիներին զուտ այն պատճառով, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություններ է ընդունում։
Եվ օրինաչափ է, որ քաղաքական մեծամասնությունը չի կիսում հայտնի կենդանուն սիրելու ընդդիմության նախասիրությունը, քանզի ռազմագերիների ազատ արձակումն ու Հայաստան վերադարձը պայմանավորված է ոչ թե հայտարարություններով, այլ գործնական քայլերով»,- գրել է նա: